
Աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:
Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը: Աթլետները մրցավայր կմեկնեն Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ: Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը: