![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ-ում դպրոցների շրջանավարտներն այլևս գերազանցության մեդալ չեն ստանա
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/Janna-medal.jpg)
Այս տարվանից հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար գերազանցության մեդալի շնորհում նախատեսված չէ։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Գերատեսչությունը նշում է, որ սովորողը համարվում է գերազանց առաջադիմություն ունեցող, եթե տվյալ ուսումնական տարվա ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից գնահատվում է տարեկան 9-10 միավոր և 12-րդ դասարանում՝ պետական ավարտական քննություններից՝ 18-20 միավոր: Կրթության 3-րդ աստիճանի ավարտին սովորողին տրամադրվում է «Գերազանցության» նշումով միջնակարգ կրթության ատեստատ:
«Փոփոխությունները պայմանավորված են ընթացող կրթական բարեփոխումներով` հանրակրթության նոր չափորոշչի հաստատմամբ, որի հիմքում դրվել են կրթական համակարգի արդյունավետության կոմպետենցիաները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների միջոցով կարողունակությունների ձևավորումը»,- ասված է հաղորդագրությունում:
ԿԳՄՍՆ-ն միաժամանակ հիշեցնում է, որ գերազանցության մեդալի համար բուհական ընդունելության քննություններում արտոնություններ նախատեսված չէին: