Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են համատեղ բանկ հիմնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոսել է առաջիկայում Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունենալիք հանդիպման մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ Պուտինի Թուրքիա այցի ընթացքում պլանավորվում են քննարկումներ գազային հաբի ստեղծման շուրջ:

«Քննարկվելու են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին է երկու երկրի միջև համատեղ բանկ հիմնելու հարցը»,-հավելել է նա:

Բացի այդ, Պեսկովն ընդգծել է, որ Թուրքիան Ռուսաստանի համար կարևոր գործընկեր է առևտրի և տնտեսության ոլորտներում:

«Այդ հարաբերությունների բոլոր մանրամասները լինելու են օրակարգում»,-ամփոփել է ռուս պաշտոնյան:

Հիշեցնենք, որ հանդիպումը նախնական տվյալներով՝ տեղի է ունենալու Անկարայում՝ փետրվարի 12-ին:

Տեսանյութեր

Լրահոս