
«Ժամանակին «կեղծ» օրակարգով թանկացումների դեմ պայքարողներին հորդորում եմ պատրաստվել…»

Նարեկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ըստ օդում կախված լուրերի, երևանցիների 9%-ի կողմից ընտրված քաղաքային իշխանությունները հերթական անակնկալն են պատրաստել մեր համաքաղաքացիների համար:
Քննարկվում է Երևան քաղաքում հանրային տրանսպորտի արժեքը մինչև երկուսուկես անգամ թանկացնել:
Ժամանակին «կեղծ» օրակարգով թանկացումների դեմ պայքարողներին հորդորում եմ պատրաստվել, առավել ևս, որ նրանցից շատերն արդեն իշխանության մեջ են…»։