«Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու` պահանջներն աճելու են»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևն այսօր, ըստ էության, հաստատել է վերջին շրջանում լայն քննարկումների առարկա դարձած ՀՀ սահմանադրական փոփոխություններում իրենց մեծ հետաքրքրությունը:

Եթե նույնիսկ սա չէր արվել Ադրբեջանի պահանջով, ապա Բաքուն մտավ խաղի մեջ և օգտվելով ՀՀ իշխանության «պասից»` մինչև վերջ կսեղմի:

Եթե սա, այնուամենայնիվ, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կուլիսային փոխըմբռման հետևանք է` կրկին վատ է, որ Ադրբեջանը ոչնչացնում է Հայաստանին, իսկ Հայաստանը շարունակում է ծնկի գալ ու զիջել. ի դեպ, այս հերթական ստորացումը Ադրբեջանին չի կանգնեցնելու` պահանջներն աճելու են»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829