Բաժիններ՝

Գազայում սպանվել է Իսրայելի հատուկ նշանակության ուժերի փոխհրամանատարը

Չորեքշաբթի օրն իսրայելական բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածի մարտերում սպանվել է Շելդագ հատուկ ստորաբաժանման (իսրայելական ռազմաօդային ուժերի ամենաէլիտար ստորաբաժանումներից մեկը) փոխհրամանատար Յիցհար Հոֆմանը։

«Եդիոթ Ահարոնոթ» թերթի թղթակիցը նշել է որ այս հրամանատարի մահը մեծ հարված է Իսրայելի համար։

Նա ասել է․ «Հոֆմանը Գազայի պատերազմում բանակի առաջատար ուժերից էր, ով կատարելագործել էր թունելների ներսում պայքարի մեթոդները»։

Ռեժիմի հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է, որ սպան պատասխանատու էր Գազայի Շաֆա հիվանդանոցի հսկողության համար այն բանից հետո, երբ սիոնիստական բանակը վերահսկողություն էր հաստատել այնտեղ։

Ռեժիմը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը Գազայում տեղի ունեցած մարտերի ժամանակ սպանվել է ռեժիմի չորս զինվորական, որոնց թվում նաև Հոֆմանը։

Չորեքշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է․ «Մենք կարմիր գծեր ունենք, որոնցից մեկն այն է, որ մենք երբեք չենք դադարեցնի պատերազմը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս