Զանգեզուրի միջանցքի շուրջ Բրիտանիայի դերն ավելի ակնհայտ է դառնում

Ադրբեջանի կառավարություն Yeni Equanim և Global Info Baku կայքերը գրել են, որ Բրիտանիան Զանգեզուրի միջանցքը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։

Ադրբեջանում բրիտանա-սիոնիստական քաղաքականության քարոզիչներից մեկը՝ Իլ Բեյ Հասանլին, իր հոդվածում անդրադառնալով Կարմիր ծովում Եմենի հետ բրիտանա-ամերիկյան պատերազմին և Կարմիր ծովի և Սուեզի փակման վերաբերյալ Լոնդոնի մտահոգությանը, անուղղակիորեն սպառնացել է, որ Կարմիր ծովում որպես Իրանի դաշնակից Եմենի իրականացրած գործողություններին ի պատասխան, Ադրբեջանը, որպես Բրիտանիայի դաշնակից, հարձակվելու է ՀՀ Սյունիքի մարզի վրա։ Հոդվածագիրը պատմական փաստեր է նշել՝ այս հարձակումն արդարացնելու հգամար։

Նա գրել է․ «Զանգեզուրի միջանցքի հարցը նախկինում եղել է Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում, քանի որ դա կլինի ամենամեծ քայլը թուրքական աշխարհի ինտեգրման ճանապարհին»։

Տեսանյութեր

Լրահոս