Բաժիններ՝

ԱՄՆ-ի կողմից Իսրայելին զենքի մատակարարումները կարող են դիտվել որպես ցեղասպանության մեղսակցություն. Օկամպո

Եթե Արդարադատության միջազգային դատարանը գտնի, որ Իսրայելը ներգրավված է Գազայի հատվածում ցեղասպանությանը, ապա ամերիկյան զենքի մատակարարումն Իսրայելին կարող է ցեղասպանություն համարվել։ Այս մասին հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Ցեղասպանությանը մեղսակցությունը պահանջում է, որ այն պետությունը, որը նյութական զգալի ներդրում է կատարում, իմանար, որ նպաստում է մի խմբի, որը մտադրություն ունի ցեղասպանություն իրականացնել», – բացատրել է նա՝ իսպանական El Diario թերթին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, եթե Արդարադատության միջազգային դատարանը գտնի, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում, ապա ԱՄՆ-ի ներդրումը՝ Իսրայելին զենք մատակարարելու տեսքով, նույնպես կարող է ցեղասպանություն համարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս