Բաժիններ՝

Հայաստանի դահուկավազքի առաջնությունում կրկին բացարձակ չեմպիոնները Միքայելյանն ու Գալստյանն են

Եռօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքի դահուկային կենտրոնում կայացած առաջնությունում, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բացարձակ չեմպիոններ են Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում լավագույններն Աշոցքի ներկայացուցիչներն էին` Միքայել Միքայելյան` ոսկի, Սպարտակ Ոսկանյան` արծաթ, Թադևոս Պողոսյան` բրոնզ: Կանանց 5 կմ ազատ ոճում պայքարում միակ մեդալակիրը Կատյա Գալստյանն է, ով լավագույն արդյունք է գրանցել նաև դասական ոճում և արագավազքում:

Տղամարդկանց 10 կմ դասական ոճում և արագավազքում նույն մեդալային հերթականությունն է` Միքայելյան, Ոսկանյան, Պողոսյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829