Բաժիններ՝

Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ընդհատման օրինականացման նախագիծը

Լեհաստանի կառավարությունը խորհրդարան կներկայացնի հղիության արհեստական ​​ընդհատման օրինականացման նախագիծ։ Այդ մասին հայտնել է վարչապետ Դոնալդ Տուսկը։

Լեհաստանում հղիության արհեստական ​​ընդհատումն արգելված է 1993 թվականից։ Բացառություն են կազմում միայն այն իրավիճակները, երբ հղի կնոջ կյանքին վտանգ է սպառնում, ինչպես նաև այն դեպքերը, երբ հղիությունը տեղի է ունենում բռնաբարության հետևանքով։

«Ինչպես գիտեք, հղիության արհեստական ընդհատումն այն թեմաներից է, որտեղ կոալիցիայում մենք տարբեր տեսակետներ ունենք: Մենք պատրաստ ենք առաջիկա ժամերին Սեյմին ներկայացնել մինչև 12-րդ շաբաթն ընդգրկող հղիության անվտանգ և օրինական ընդհատման մասին նախագիծը», – ասել է Տուսկը:

Սակայն, ըստ նախնական գնահատականների, այս օրենքի նախագիծն ընդունվելու քիչ հնարավորություններ ունի։ Բուն Սեյմում ոչ միայն ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցությունը, այլև իշխող կոալիցիայի մաս կազմող «Երրորդ ուղի» ասոցիացիան դեմ է հղիության արհեստական ընդհատման օրինականացմանը։ Եթե ​​անգամ օրենքն ընդունվի խորհրդարանի կողմից, այն պետք է ստորագրի նախագահ Անջեյ Դուդան, ով նույնպես այդ օրինագծի դեմ պայքարող ակտիվիստներից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս