Բաժիններ՝

Հայաստանում ինտերնետի աշխատանքի խափանումներ են նկատվում․ որն է խնդիրը

Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Յուքոմ» ընկերության տեխնիկական բաժնից հայտնեցին, որ խնդիրն ամբողջ Հայաստանով մեկ է։ Վնասվել է երկիր մտնող օպտիկամանրաթելային մալուխը։

«Ամբողջ Հայաստանում այս պահին ինտերնետային արագության անկում է դիտվում»,- նշեց մասնագետը։

Մասնավորապես, բավականին դանդաղել է օտարերկրյա կայքերից օգտվելը։
Քանի որ խնդիրը երկրի ներսում չէ, այլ դրսում, ըստ էության՝ տարածաշրջանային, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե այն երբ կկարգավորվի։
«Ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում խնդիրն արդեն կվերացվի»,- հայտնեցին տեխնիկական բաժնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031