42-ամյա Արսեն Մ.-ն ներկայացել է բաժին
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 19-ին բաժին է ներկայացել 42-ամյա Արսեն Մ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: