 
                        Իսրայելի արտգործնախարարը Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին
 
                                    Ի պատասխան Գազայի հատվածում ռազմական գործողությունների մասով Թուրքիայի մեղադրանքին՝ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Ռեջեփ Թայիփ Էրդողանին հիշեցրել է հայերի ցեղասպանության մասին՝ X-ում գրառմամբ։
«Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող Թուրքիայի նախագահը պարծենում է, որ Հաագայի դատարան է փոխանցել Իսրայելին ցեղասպանության մեջ մեղադրող նյութեր:
Մենք հիշում ենք հայերին և քրդերին: Ձեր պատմությունն է դա ասում: Իսրայելը պաշտպանվում է ձեր բարբարոս դաշնակիցներից, ոչ թե կործանում»,- գրել է նա։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        