«Եթե մի երկրում հաղթողներն ու ստեղծողները գերության մեջ են կամ բանտերում, իսկ ժողովորդը լուռ ու անհաղորդ է, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե մի երկրում հաղթողներն ու ստեղծողները գերության մեջ են կամ բանտերում, իսկ ժողովորդը լուռ ու անհաղորդ է նրանց ճակատագրի հանդեպ, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ…

Եթե մի երկրում պարտվածներն ու հայրենաքանդները կյանք են վայելում ազատության մեջ, իսկ ժողովուրդն անտարբեր է նրանց կողմից կատարած ու կատարվող ազգադավ հանցագործությունների հանդեպ, տակավին այդ երկրում ինչ-որ բան այն չէ…

Եվ, վերջապես, եթե հաղթողներին ու ստեղծողներին դատում են պարտվողներն ու հայրենաքանդները, և ժողովուրդը շարունակում է լռել ու անտարբեր մնալ այդ իրականության հանդեպ, ուրեմն ամեն բան անհույս կորսված է…

…Երանի սխալված լինեմ…

Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է՝ հաղթողների և ստեղծողների ժամանակներում…»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031