Հայերի համար Սուրբ Ծննդյան այս օրը մտածում եմ համընդհանուր անտարբերության ֆոնին նոր ցեղասպանության զոհ դարձած Արցախի ժողովրդի մասին. Վալերի Բուայե

Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդի Սուրբ Ծնունդը:

«Հայերի համար Սուրբ Ծննդյան այս օրը ես մտածում եմ համընդհանուր անտարբերության ֆոնին նոր ցեղասպանության զոհ դարձած Արցախի բնակչության մասին: Ես մտածում եմ նրանց վտանգված ժառանգության, ջնջված անցյալի, խաթարված կյանքի մասին: Թող երբեք չմոռանանք նրանց»,- գրել է Վալերի Բուայեն:

Նա իր գրառմանը կցել է Հայաստանում արված լուսանկար, որտեղ ֆրանսիացի պատգամավորի թիկունքում Արարատ լեռն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031