
ԱՄՆ Գերագույն դատարանը կքննի Թրամփի բողոքը Կոլորադոյի դատարանի որոշման դեմ

ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է քննել Դոնալդ Թրամփի բողոքը դատարանի որոշման վերաբերյալ, որն արգելում է նախկին նախագահին մասնակցել Կոլորադոյի հանրապետականների նախնական ընտրություններին։ Գործը կքննվի փետրվարին, և որոշումը կկիրառվի ողջ երկրում։
Կոլորադոյի Գերագույն դատարանը որոշել է, որ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի նախնական ընտրությունների թեկնածուների ցուցակից՝ կուսակցության նախագահի թեկնածությունը որոշելու համար՝ 2021 թվականի հունվարի 6-ի խռովության մեջ նրա դերի պատճառով:
Իրավական տեսանկյունից հարցն այն է, թե արդյոք Սահմանադրության մեջ դեռ քաղաքացիական պատերազմի ժամանակ կատարած ուղղումը վերաբերում է Թրամփին:
ԱՄՆ Սահմանադրության 14-րդ ուղղումը արգելում է ցանկացած անձի զբաղեցնել պետական պաշտոն, ով մասնակցել է ապստամբության կամ խռովությունների, սակայն նախկին նախագահի փաստաբանները պնդում են, որ դա չի վերաբերում Թրամփին:
Նրա փաստաբանները պնդում են, որ Կոլորադոյի Գերագույն դատարանի որոշումը հակասահմանադրական կերպով կզրկի Կոլորադոյում միլիոնավոր ընտրողներին քվեարկելու իրավունքից և, հավանաբար, կօգտագործվի որպես կաղապար՝ ամբողջ երկրում միլիոնավոր քաղաքացիներին ընտրելու իրավունքից զրկելու համար: