
33-ամյա հետախուզվողը հայտնաբերվել է Նոր Խարբերդում

ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հունվարի 4-ին Նոր Խարբերդի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 33-ամյա Սասուն Թ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է դատարան: