Թեհրանը կաշխատի ԲՐԻԿՍ-ի շրջանակներում առևտուրը ապադոլարացնելու ուղղությամբ. Իրանի ԱԳՆ
Իրանը, ինչպես և ԲՐԻԿՍ-ի մյուս անդամները, կաշխատի կազմակերպության ներսում առևտրային, տնտեսական և ֆինանսական գործարքների ապադոլարացման ուղղությամբ, այս ուղղությամբ մի շարք գործողություններ արդեն սկսվել են, «ՌԻԱ նովոստիին» ասել է Իրանի փոխարտգործնախարար, Վիեննայում Թեհրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերի Քիանին:
«Այս կազմակերպության շրջանակներում մենք բազմաթիվ առաքելություններ ունենք պլանավորված և համատեղ աշխատանք BRICS-ի այլ անդամների հետ: Կարեւորագույն աշխատանքներից էր առեւտրատնտեսական գործարքների եւ ֆինանսական համագործակցության ապադոլարացումը։ BRICS-ի գործունեության այս աշխատանքային ուղղությամբ գործունեությունը արդեն սկսվել է, մենք հույս ունենք ամրապնդել և ընդլայնել այդ գործունեությունը, որպեսզի հնարավորինս շուտ իրականացնենք այդ խնդիրը»,- ասել է իրանցի դիվանագետը:
BRICS-ը միավորում է Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, սակայն վերջերս 23 պետություններ արդեն ցանկություն են հայտնել միանալ տնտեսական բլոկին։ Օգոստոսին Յոհանեսբուրգում կայացած կազմակերպության գագաթնաժողովից հետո ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իրանը, Արգենտինան, Եգիպտոսը և Եթովպիան պաշտոնապես հրավեր ստացան միանալու BRICS-ին 2024 թվականի հունվարի 1-ին: