
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 19,612 մլրդ դոլար: Այս տվյալները հրապարակել է Ազգային վիճակագրական գործակալությունը (Geostat)։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նույն տվյալների համաձայն, այս ցուցանիշը 14,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումը կազմում է 5,584 մլրդ դոլար (աճը՝ 11,1 տոկոս), իսկ ներմուծումը` 14,028 մլրդ դոլար (աճը՝ 16,1 տոկոս)։
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 8,444 մլրդ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 43,1 տոկոսը։
2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,6 տոկոս։ Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են՝ Թուրքիան՝ 2,714 մլրդ դոլար, Ռուսաստանը՝ 2,193 մլրդ դոլար, ԱՄՆ-ը՝ 1,846 մլրդ դոլար։