«Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում դժվար թե տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դժվար թե Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանը նույնիսկ իր վատագույն երազում տեսներ, որ իր 55-ամյակը ադրբեջանական բանտում է դիմավորելու:

Բայց փաշինյանական իրականությունում նույնիսկ ամենաանհավանական ողբերգական սցենարներն են իրականանում:

Պատկերացնում եմ, թե ինչ ապրումների մեջ են Իշխանյանի և մեր մյուս գերեվարված հայրենակիցների ընտանիքներն ու հարազատները:

Պայքարի բոլոր փուլերում, ամենատարբեր կարգավիճակներում, Դավիթ Իշխանյանին մարդիկ առաջին հերթին ընդունել են որպես ազնիվ և արդար հայի, ով նույնիսկ ամենաբարդ քաղաքական իրավիճակներում հանդես է եկել իր ընկալելի դիրքորոշումներով և վարքագծով:

Ծնունդդ շնորհավոր ընկեր Իշխանյան!

Համբերություն և ամուր կամք Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցներին և նրանց ընտանիքներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031