![](/banners/BeFunky-design.jpg)
Փաշինյանն ու Պուտինը զրուցել են «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1126970.jpg)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի «Պավլովսկ» թանգարանում շրջայցի ընթացքում։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանն ու Պուտինը մի փոքր ավելի հեռու կանգնած ԱՊՀ մյուս երկրների առաջնորդներից և ակտիվ զրուցում են։