Վրաստանից դրամական փոխանցումները նվազել են

2023 թվականի նոյեմբերին Վրաստանից արտերկիր է փոխանցվել 31,3 մլն դոլար (84,6 մլն լարի), ինչը 0,5 տոկոսով պակաս է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշից։  Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վրաստանի Ազգային բանկի տեղեկացմամբ՝ նախորդ ամիս ամենաշատ գումարը փոխանցվել է Թուրքիա` փոխանցումների մոտ 23 տոկոսը, հաջորդն Ադրբեջանն է՝ 11,9 տոկոս, իսկ Ռուսաստանը՝ 11,4 տոկոս։

Այն երկրների ցանկը, որտեղ ամենաշատ գումար է փոխանցվել 2023 թվականի նոյեմբերին, ստորև.

  • Թուրքիա՝ 7,051 մլն դոլար,
  • Ադրբեջան՝ 3,689 մլն դոլար,
  • Ռուսաստանի Դաշնություն՝ 3,556 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 2,322 մլն դոլար,
  • Հունաստան՝ 1,587 մլն դոլար,
  • Ուզբեկստան՝ 1,518 մլն դոլար,
  • ԱՄՆ՝ 1,296 մլն դոլար,
  • Ղազախստան՝ 1,198 մլն դոլար,
  • Իտալիա՝ 966 հազար դոլար,
  • Լեհաստան՝ 908,5 հազար դոլար:

Տեսանյութեր

Լրահոս