Որևէ ձևով ՀԱՊԿ գործունեությունը տորպեդահարելու նպատակ չունենք. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ՀԱՊԿ քարտուղարը Հայաստան գալուց ինչ փաստաթղթեր է բերել, որ հայկական կողմը ստորագրի, դրանք պետք է նախ տեսնի։
«Ամեն դեպքում, մենք որևէ ձևով ՀԱՊԿ գործունեությունը տորպեդահարելու նպատակ չունենք։ Այն պարագայում, երբ դա կհակասի ՀՀ շահերին, ոչ, չենք ստորագրի, դրա օրինակները եղել են»,- նշեց Ալեն Սիմոնյանը։
Լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագրերը ե՞րբ են սկսել քննարկել, քանի որ ասում էին, որ ՌԴ-ն հրաժարվել է զենք վաճառել Հայաստանին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ վստահ չէ, որ մինչև վերջ կունենան այն, ինչի շուրջ մինչև վերջ կբանակցեն, կապրեն՝ կտեսնեն։
«Մշտապես այդ խոսակցությունները եղել են, մենք ասել ենք, որ գումար ենք փոխանցել, պետք է արվի։ Մեր զինանոցում կան ինչ-որ բաներ, որոնք սպասարկման առումով ռուսական կողմը պետք է զբաղվի։ Սա չի նշանակում, որ մենք մեր այլ գործընկերների հետ համագործակցությունը, որն արդեն ունենք, չենք շարունակելու։
Ես ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ երևի 8 ամիս առաջ եմ շփվել»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ՌԴ դեսպանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պայմանագրերով նախորդ բոլոր պարտավորությունները կատարել է, և հարցին՝ արդյո՞ք կատարել է, Ալեն Սիմոնյանն ասաց, որ հարցը կոռեկտ չէ, և իր պատասխանը կարող է ոչ կոռեկտ լինել, դրա համար էլ չի պատասխանում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում