Դավիթ Սիրունյանը եվրոպացի գործընկերների մոտ բարձրաձայնել է ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող հայերի մասին
Դավիթ Սիրունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախորդ շաբաթ որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ մասնակցեցի Բուդապեշտում անցկացվող Ռոբերտ Շուման ինստիտուտի և Վիլֆրիդ Մարտենսի անվան Եվրոպական հետազոտությունների կենտրոնի համատեղ կազմակերպած «The Rule of Law» կրթական-հետազոտական այցին։
Վերջինիս ընթացքում եվրոպացի գործընկերների հետ տարբեր ձևաչափերով կազմակերպված հանդիպումների ժամանակ բարձրաձայնել և խոսել եմ Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական հետապնդումների արդյունքում ապօրինի բանտարկվածների (Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, մեկ տասնյակից ավել ուսանողներ և այլոք), Հայաստանում առկա մարդու հիմնարար իրավունքների բացակայության ճգնաժամի և ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների մասին»։