Հայաստանում իշխանության գլխին կանգնածը հետևողական է միայն երկրի ներսում մարդկանց ջարդելու կամ նստեցնելու հրաման տալուց, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ խոնարհվում և անվերջ զիջում է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թուրքական բառապաշարում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը կրկին ակտիվացվել է և տարբեր ռեգիոնալ նախագծերի համատեքստում շրջանառության մեջ դրվել:

Այդ հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ դա անկախ Հայաստանի կամքից իրականացվելու է:

Մի կողմից հասկանալի է, որ Հայաստանում իշխանության գլխին կանգնածը հետևողական է միայն երկրի ներսում մարդկանց ջարդելու կամ նստեցնելու հրաման տալուց, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ խոնարհվում և անվերջ զիջում է, սակայն դեռ պարզ չէ, թե միջանցքի/երթուղու մասով ընդհանուր եզրեր գտնվել ե՞ն, թե՞ թուրքական օրակարգում դա ուժային լուծում է ենթադրում:

Հայաստանյան ներքաղաքական իրողություններից կարող է տպավորություն ստեղծվել, որ դիմադրության ռեսուրսը փոշիացել է, սակայն իրականում խորքում եռացող օջախներ կան, որոնք ամենաանսպասելի իրավիճակներում կարող են ակտիվանալ ու գործընթացներ գեներացնել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031