«Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին ՀՀ տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»

«Ադրբեջանական պետական «AZ TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա թողարկման ժամանակ կրկին ՀՀ տարածքը ներկայացրել է որպես «Արևմտյան Ադրբեջան»։

Երևանում թուրքմեն-կարակոյունլուների ժամանակարջանի դամբարանը ներկայացնում են որպես «ադրբեջանական»։ Մի կողմ եմ թողնում այն հանգամանքը, որ հարևան հակառակորդները չեն կողմնորոշվում, թե ինչ ծագում ունեն՝ ալբանական, թյուրքական, թե ինչական, ինչ գտնում, իրենց են վերագրում, քանի որ մեծ հաշվով իրենց քաղաքականությունը հարևաններից գողանալն է։ Բայց դե դա նորություն չի։

Խորքային խնդիրն այն է, որ «Արևմտյան Ադրբեջան»-ի թեման պետական քաղաքականություն է, դա պետական հեռուստաընկերությամբ ներկայացվում է ամենօրյա մակարդակով, ամենօրյա ռեժիմով ադրբեջանցիներին քարոզվում է տարածքային նկրտումների ցուցադրություն ՀՀ տարածքի հանդեպ։ Ինչ ակտիվությամբ Հայաստանի պետական քարոզչամեքենան քարոզում է հրաժարում Արցախից ու մեր արմատներից, նույն ագրեսիվությամբ ադրբեջանական քարոզչամեքենան կոչ է անում տարածքային ագրեսիվ նկրտումներ ունենալ Հայաստանի նկատմամբ»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031