
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 23-ին՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-23-ին գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։