Բաժիններ՝

Դամասկոսի մերձակայքում իսրայելական հարվածներից 2 սիրիացի զինծառայող է վիրավորվել. SANA

Սիրիայի ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ երկրի հակաօդային պաշտպանության միջոցները հակահարվածով խափանել են իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի մերձակայքում։ Միջադեպի հետևանքով կա 2 վիրավոր։ Սյդ մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին։

«Իսրայելական թշնամին տեղի ժամանակով ժամը 22:05-ին հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքների կողմից՝ թիրախավորելով Դամասկոսի գյուղական համայնքների մի քանի կետեր: Մեր հակաօդային պաշտպանության ուժերը կալանել են հրթիռները և խոցել դրանցից մի քանիսը», – զինված ուժերի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում SANA-ն:

Գործակալությունը հավելում է, որ բացի 2 զինծառայողի վիրավորվելուց, հարձակումը նաև նյութական վնաս է հասցրել։

Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Իսրայելը 30 անգամ հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին։ Զոհվել է 14 զինծառայող, 13 շիա մարտիկ և 2 խաղաղ բնակիչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս