ԱՄՆ նախագահի ավտոշարասյանը մեքենայի բախվելուց հետո Բայդենը չի տուժել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև առաջին տիկին Ջիլ Բայդենը չեն տուժել իրենց ավտոշարասյան մեքենաներից մեկի հետ մեկ այլ մեքենայի բախվելուց հետո։
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի երեկոյան, Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում, երբ ԱՄՆ նախագահը և առաջին տիկինը դուրս են եկել նախագահական ընտրարշավի գրասենյակից։ ԱՄՆ գաղտնի ծառայությունից հայտնել են, որ հարվածը միտումնավոր չի եղել։
Մեքենան հարվածել է Բայդենին ուղեկցող մեքենաներից մեկին, որը կայանված է եղել։ Երկու մեքենաներն էլ վնասվել են։
Բայդեններն այցելել էին Ուիլմինգթոնում 2024 թ․ նախագահական ընտրարշավի գլխամասային գրասենյակ՝ ողջունելու աշխատակիցներին։