Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի Ս․Երրորդություն եկեղեցու հիմնադրման 95-ամյակի միջոցառման

Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը մասնակցել է Կանադայի Տորոնտո քաղաքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հիմնադրման 95-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։

Շնորհավորելով ներկաներին՝ դեսպանն ընդգծել է Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ունեցած կարևոր դերը կանադահայ համայնքին հոգևոր սնունդից զատ հայրենիքի և պետականության գաղափարով սնելու գործում։

Դեսպան Հարությունյանը ներկա է գտնվել եկեղեցում կանադահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հանդիսապետությամբ ծխի հիմնադրման 95-ամյակի առթիվ մատուցված Պատարագի արարողությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031