Բաժիններ՝

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը դեկտեմբերի 11-ի առավոտյան լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Քերմանշահի նահանգի Նաջաֆ Աշրաֆ ռազմակայանում: Այդ մասին տեղեկանում ենք ԻՐՆԱ գործակալությունից:

Զորավարժությունների ընթացքում ԻՀՊԿ ցամաքային ուժերը մշակել են հանրապետության անվտանգության ապահովման, ահաբեկչական և անջատողական խմբավորումների դեմ պայքարի տարբեր սցենարներ։

«Տեղի են ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի խոշոր զորավարժություններ, որտեղ մշակվել են Իրանի անվտանգության ապահովման, ներքին սպառնալիքների, մասնավորապես՝ հակակառավարական, ահաբեկչական և անջատողական խմբավորումների դեմ պայքարի երկու համակցված և մասնագիտացված մոտեցումներ», – ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս