![](/banners/BeFunky-design.jpg)
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1125960.jpg)
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում:
Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հաջորդաբար պոկեց 165 և 170 կգ, սակայն գլխավերևում չպահեց 175 կգ-ն: Հրում վարժությունում Կարապետյանը երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրանցնելով 190, 200 կն-ն: Երկամարտի 370 կգ արդյունքով նա միայն 7-րդն է:
Այս քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ բուլղար Կարլոս Նասարն, ով երկամարտում գրանցեց 393 կգ արդյունք: Նասարը ռեկորդ գրանցեց հրում վարժությունում` գլխավերևում պահելով 223 կգ-ն: