«Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Աշոտյանի` կալանավայրից վարվող հոդվածաշարն ու ընթացիկ տեսակցությունների ժամանակ արված վերլուծություն/դիտարկումները ցույց են տալիս, որ Արմենն ակնհայտորեն մարզավիճակում է:

Իշխանության հիմնական խնդիրը` լռեցնել Արմենին ու հանել խաղից, ակնհայտորեն տապալված է:

Այն, որ Արմենն այսօր կալանքի մեջ է, պարզ վրեժխնդրություն է մի մարդու նկատմամբ, ով իրերն իր անուններով է կոչում և իշխանության կատարած արարքներին համարժեք բառապաշար կիրառում:

Այն հանգամանքը, որ սոցիոլոգիական բոլոր հարցումներով Արմենի նկատմամբ իշխանության գործադրած անբարոյական քայլերին մեր քաղաքացիները համապատասխան որակում են տալիս` նրան համարելով քաղբանտարկյալ, պատկերն արդեն ամբողջական է դառնում:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին, ազատությո՛ւն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Տեսանյութեր

Լրահոս