«Քաղաքացիական պայմանագիր»-ը կողմ քվեարկի ՄՊՀ անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը

Հայաստանի ազգային ժողովի իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ քվեարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը։ Այս մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել ընդդիմության կողմից առաջարկված Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում Մանվել Բադալյանի թեկնածությանը։ Հետևաբար՝ խմբակցությունը կմասնակցի քվեարկությանը»,- ասաց Կոնջորյանը։

ԱԺ նիստում Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրեց, որ փակ գաղտնի քվեարկությունը կանցկացվի ժամը 17։00-17։30-ը։

Մանվել Բադալյանի թեկնածությունը առաջադրել են ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031