![](/banners/BeFunky-design.jpg)
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/125348905_2000161290125916_5409257196055774973_n.jpg)
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի և 11-ի գիշերը, 12-ին առանձին շրջաններում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Դեկտեմբերի 8-ին, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ, դեկտեմբերի 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 9-10-ին, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև, իսկ գիշերը և առավոտյան՝ մառախուղ։