Ապարան-Հարթավան ճանապարհին 5 մեքենա է բախվել. 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 08:29-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրին ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ապարան-Հարթավան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են Opel Zafira (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1986 թ․), Opel Astra (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.), «ԳԱԶ» (վարորդ՝ Մ. Վ., ծնված 1976 թ.), «ՎԱԶ» (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները և MAN մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Թ., ծնված 1981 թ.)։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «ԳԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ն. Վ.-ն (ծնված 2004 թ․) և Գ. Ու.-ն (ծնված 1991 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
ՃՏՊ-ի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել ևս 5 քաղաքացի։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։