Բաժիններ՝

Ինքնակամ շինություն կառուցելու տուգանքի չափերը կբարձրանան

Հայաստանում նախատեսվում է ինքնակամ շինություններ կառուցելու համար նախատեսված տուգանքի չափերը բարձրացնել:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ԱԺ նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

«Առաջարկվում է ինքնակամ կառույցների իրականացման համար տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափը բարձրացնել 750-1500-ապատիկի: Նույն արարքը հողօգտագործման իրավունք չունեցող անձի կողմից պետությանը, համայնքներին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա կատարելու համար սահմանված տուգանքը բարձրացնել՝ դարձնելով նվազագույն աշխատավարձի 2000-2500-ապատիկը: Եվ նշված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելու համար տուգանքը բարձրացնել մինչև 2500-3000-ապատիկը»,-ներկայացրեց փոխնախարարը:

2020-2023թթ ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ նշված հոդվածներով կայացվել է 4673 որոշում, որից 3427-ը Երևանում, 1246-ը՝ մարզերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս