![](/banners/BeFunky-design.jpg)
Այսօրվանից Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում երթևեկության կազմակերպումը կփոխվի
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/1125727.jpg)
Դավթաշենի կամրջում և Սասնա Ծռեր փողոցում դեկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ ուղղությամբ աջ եզրային գոտուց կթույլատրվի միայն աջ ուղղությամբ՝ դեպի Եղվարդի խճուղի և ևս երկու երթևեկելի գոտուց՝ միայն ուղիղ:
Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից դեպի Խաչատրյան փողոց ուղղությամբ երթևեկությունը կկազմակերպի 4 գոտիով, որոնցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի միայն աջ՝ դեպի Հովսեփ Էմինի փողոց և ևս երկու երթևեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Խաչատրան փողոց:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվեն գծանշման աշխատանքներ: