Բաժիններ՝

ԱՄԷ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են ռուսական կործանիչները

Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռն ուղեկցել են երկրի ռազմաօդային ուժերի Սու-35 կործանիչները։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ դա թելադրված է եղել անվտանգության նկատառումներով։

«Տարածաշրջանում անհանգիստ իրադրություն է, և եթե ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան կայուն, անվտանգ երկրներ են, ապա շրջապատը, հարևան տարածաշրջանը, անկասկած, լի է վտանգներով և անկանխատեսելիությամբ: Ուստի ձեռնարկվում են բոլոր միջոցները պատշաճ մակարդակով ռուսական պետության ղեկավարի անվտանգությունն ապահովելու համար», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դեկտեմբերի 6-ի երեկոյան Ռուսաստանի նախագահը Աբու Դաբիից ժամանել էր Էր Ռիադ, որտեղ հանդիպում էր անցկացրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն, Նախարարների խորհրդի նախագահ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

Ալ-Յամամա պալատում կայացած հանդիպմանը քննարկվել է երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը, Ռուսաստանի ղեկավարը նաև առաջարկել է կարծիքներ փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։ Բացի այդ, Պուտինը Մուհամեդ բեն Սալմանին հրավիրել է այցելել Ռուսաստանի Դաշնություն. թագաժառանգն ընդունել է հրավերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս