Բաժիններ՝

ԵՄ բնակիչների մեծ մասին սպառնում է կենսամակարդակի անկում. հարցում

ԵՄ բնակիչների ավելի քան 70 %-ն ակնկալում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի 2024 թվականին։ Եվրոպացիների ավելի քան մեկ երրորդն (37 %) արդեն իսկ դժվարանում է վճարել հաշիվները։ Այդ մասին վկայում է ԵԽ-ի կողմից իրականացված հասարակական կարծիքի հարցման արդյունքը:

Հարցումն անցկացվել է Եվրախորհրդարանի ընտրություններից վեց ամիս առաջ, որոնք նախատեսված են 2024 թվականի հունիսի 6-9-ը։

Եվրախորհրդարանը նշում է, որ եվրոպացիների կեսից ավելին (57 %) հետաքրքրված է առաջիկա ընտրություններով։ Միևնույն ժամանակ, հարցման մասնակիցների 70 %-ը համաձայնել է, որ ԵՄ գործողություններն ուղղակիորեն ազդում են իրենց առօրյա կյանքի վրա։

Հարցվածները կարծում են, որ եվրոպացի խորհրդարանականներին առաջին հերթին պետք է մտահոգեն աղքատության դեմ պայքարը և առողջապահական խնդիրները։

ԵՄ երկրների բնակիչները մտահոգված են նաև կլիմայի փոփոխությամբ, տնտեսական աջակցությամբ, նոր աշխատատեղերի ստեղծմամբ, միգրացիայի և ապաստանի հարցերով։

Ուսումնասիրությանը մասնակցել է 26 523 մարդ։ Այն անցկացվել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 19-ը ԵՄ 27 երկրներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս