Արմեն Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալի հետ հայ-ամերիկյան հարաբերություններն է քննարկել

Արմեն Գրիգորյանն ու ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են հայ-ամերիկան երկկողմ հարաբերությունները:

Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհուրդից:

«Դեկտեմբերի 6-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմի հետ:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների քաղաքական երկխոսության օրակարգին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել առանցքային ոլորտներում գործնական համագործակցությանն առնչվող հարցերի:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Արմեն Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգն ու տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատման հարցում Հայաստանի տեսլականը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031