Բաժիններ՝

Կիպրոսի հունական կողմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի բանագնացի թեկնածությանը

Կիպրոսի հունական կողմը համաձայնություն է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկած թեկնածությանը որպես Կիպրոսի հարցով բանագնաց։

Այս մասին լրագրողներին հայտնել է Կիպրոսի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտինոս Լետիմպիոտիսը՝ հույս հայտնելով, որ թուրք-կիպրական կողմից շուտափույթ դրական արձագանք կլինի

Նա մանրամասնել է, որ ՄԱԿ-ի բանագնացի խնդիրն է լինելու ուսումնասիրել Կիպրոսի հարցի շուրջ բանակցությունների վերսկսման հեռանկարները արդեն իսկ համաձայնեցված շրջանակներում և ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի։

Կիպրոսի Հանրապետության նախարարների կաբինետի ներկայացուցչի խոսքով՝ իշխանությունները հաստատում են իրենց պատրաստակամությունը վերսկսել կղզու երկու համայնքների միջև բանակցություններն այնտեղից, որտեղ դրանք ընդհատվել են՝ նպատակ ունենալով հասնել Կիպրոսի խնդրի կայուն և վերջնական կարգավորմանը։

Ըստ նրա՝ իրենց կառավարությունը խնդրի լուծումը տեսնում է միայն երկզոնալ- երկհամայնքային դաշնության հիման վրա՝ պահպանելով կուսակցությունների քաղաքական հավասարությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031