Տնտեսագիտականի ռեկտոր Դիանա Գալոյանի՝ ԱՄՆ-ում գողություն անելու լուրի հետքերով ԿԳՄՍՆ-ն պաշտոնական հարցում է ուղարկել

ՀՊՏՀ-ի ռեկտոր Դիանա Գալոյանը ԱՄՆ-ում գողություն անելու մեջ է մեղադրվում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց՝ արդյո՞ք ինքն ուսումնասիրել է գործը։

Անդրեասյանն ասաց, որ գերատեսչությունում մեծ ուշադրությամբ ուսումնասիրել են դրանք․

«Այժմ պաշտոնական հարցում ենք ուղարկել համապատասխան մարմիններին և սպասում ենք պատասխանի, որի արդյունքներով կկարողանանք ունենալ վերջնական եզրակացություն և կողմնորոշվել հետագա քայլերի մեջ։ Լրջությամբ ենք վերաբերվում այն տեղեկություններին, որոնք շրջանառվում են։ Աշխատանքն ընթացքում է, սպասում ենք պատասխանին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031