Բաժիններ՝

Իրանը կալանել է երկու լցանավ` 4,5 միլիոն լիտր մաքսանենգ նավթով

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում կալանել են երկու նավթատար նավ՝ որոնցում եղել է շուրջ 4,5 միլիոն լիտր մաքսանենգ վառելիք։ Այս մասին հաղորդել է Tasnim գործակալությունը։

Նավերը կալանվել են Աբու Մուսա կղզու ափերի մոտ։ Լցանավերից մեկը տեղափոխում էր 2,28 մլն լիտր մաքսանենգ վառելանյութ․ նավում եղել է անձնակազմի 13 անդամ, նրանք բոլորն այլ երկրների քաղաքացիներ են։

Երկրորդ լցանավը տեղափոխում էր 2,3 միլիոն լիտր ապօրինի արտահանված նավթ․ այնտեղ եղել է անձնակազմի 21 անդամ՝ նույնպես այլ պետությունների քաղաքացիներ։ Բոլոր մաքսանենգները կալանքի տակ են վերցվել։ Նրանց քաղաքացիության մասին մանրամասներ չեն հաղորդվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031