Քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններ դիմել են ՀՀ-ում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների

Կարևորելով օրվա խորհուրդը և ընդգծելով փաստաբանական գործունեության իրավապաշտպանական բաղադրիչը՝ քաղաքական հետապնդումների ենթարկվող բազմաթիվ անձանց շահերը պաշտպանող մի քանի փաստաբաններով կազմել ենք նամակ՝ դիմելով Հայաստանում հավատարմագրված մի քանի դիվանագիտական ներկայացուցչությունների։

Հայաստանի հետ հարաբերություններում երկար տարիներ ժողովրդավարության և մարդու իրավունքների օրակարգը առաջ մղած այդ երկրներն ու միջազգային կառույցները ներկայում լռության են մատնում մեր երկրում գնալով ահագնացող քաղաքական հետապնդումների դեպքերը։

Ուստի այդ կառույցներին առաջարկում ենք հանդիպել մեզ և անմիջականորեն տեղեկանալ հայաստանյան ժողովրդավարության իրական վիճակին։

Ռուբեն Մելիքյան
Վարազդատ Հարությունյան
Արսեն Բաբայան
Վահան Հովհաննիսյան
Սերգեյ Հարությունյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031