
Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին

Հայաստանը միացել է Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին։ Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Որպես COP 27-ին հաջորդած գործնական քայլ, Հայաստանը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, տարածաշրջանում առաջինը և աշխարհում 38-րդը միացավ Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին:
2023-ի հունվարին կնքվեց հռչակագիրը, որով Հայաստանը հաստատեց, որ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ»,- նշված է հաղորդագրություն մեջ։