COP 28. Դուբայում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի նախագահները

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դուբայում հանդիպեց Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հանդիպումը կայացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի շրջանակներում։

Հանդիպումից այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովն անցկացվում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում։ Ավելի քան 70,000 պատվիրակներ են մասնակցում COP28-ին, ներառյալ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) անդամ երկրները: Մասնակիցների թվում են նաև բիզնեսի առաջնորդներ, կլիմայագետներ, լրագրողներ և տարբեր այլ փորձագետներ և շահագրգիռ կողմեր:

Հայաստանի Հանրապետության նախագահը համաժողովի շրջանակում ելույթով է հանդես եկել՝ ընդգծելով, որ կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ գլխավոր գլոբալ խնդիրը: Նախագահն այս ընթացքում հանդիպումներ է ունենում մի շարք երկրների գործընկերների հետ:

Տեսանյութեր

Լրահոս