Բաժիններ՝

Գազայից Եգիպտոս է տեղափոխվել ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ

Ավելի քան 70 վիրավոր և քաղցկեղով հիվանդ երեխաներ անցած օրվա ընթացքում Գազայի հատվածից «Ռաֆահ» անցակետով տեղափոխվել են Եգիպտոսի տարածք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եգիպտոսի սահմանային ցամաքային անցման վարչակազմի ներկայացուցիչը։

Ներկայացուցչի հրապարակած տվյալները մեջբերում է ՏԱՍՍ-ը, որտեղ նշվում է, որ պաղեստինյան անկլավից Եգիպտոս է ուղարկվել 73 վիրավոր և հիվանդ պաղեստինցի: Նա հստակեցրել է, որ նրանց թվում է ուռուցքաբանական հիվանդություններով 67 երեխա, որոնց, ենթադրվում է, բուժման համար կտեղափոխեն Արաբական Միացյալ Էմիրություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս