Սուրեն Պապիկյանը և ԿԸՀ-ն միացել են՝ հանուն ՔՊ-ի ընդդիմադիրներին պատժելու օպերացիային. Լևոն Զուրաբյան
Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի բնորոշմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանում վերածվել է ընտրապատժիչ հանձնաժողովի։
«ԿԸՀ-ն աշխատում է ՔՊ-ի ղեկավարությամբ և կոորդինացիայով՝ համագործակցելով քննիչ-պատժիչ մարմինների հետ՝ ճնշումներ գործադրելու նպատակով։
ԿԸՀ-ին ես կանվանեի նաև ռազմապատժիչ հանձնաժողով, որովհետև այս արշավին միացել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն անձամբ իրականացնում է այդ ճնշումների կոորդինացիան՝ շատ դեպքերում օգտագործելով ՊՆ-ի և առհասարակ բանակի ռեսուրսները»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լևոն Զուրաբյանը։
Ըստ ՀԱԿ փոխնախագահի, երբ հայտնի էր դարձել, որ ընտրություններից հետո ՀԱԿ-ը և «Ապրելու երկիր» կուսակցությունը կոալիցիա կազմելու հուշագիր են ստորագրելու, ՔՊ-ի կողմից սկսվել է ՀԱԿ-ի վրա ճնշումներ գործադրելու գործընթաց։
Եղել են սպառնալիքներ կրիմինալ աշխարհի կողմից, քաղաքական կաշառքի առաջարկներ և այլն, սակայն ՀԱԿ-ն այդ ճնշումներից չի ընկրկել։
Հիշեցնենք, որ 2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։ Ուստի,
«Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել՝ միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։
Հոկտեմբերի 12-ին Ալավերդիի նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել՝ իրականացնելով համատեղ կառավարում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում