Սերժ Սարգսյանի հասցեին ինչ-որ բաներ հաչալուց, հիշի՛ր պապոյան գևորգ, հերթ էիր կանգնում, որ գոնե մեկ անգամ մոտիկից տեսնեիր ու եթե բախտ վիճակվեր, ձեռքով բարևեիր․ Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին ինչ-որ բաներ հաչալուց, հիշի՛ր պապոյան գևորգ, հերթ էիր կանգնում, որ ձեր հանձնած Արցախը ազատագրողներին գոնե մեկ անգամ մոտիկից տեսնեիր ու եթե բախտ վիճակվեր, ձեռքով բարևեիր։

Ժողովրդին խաբելով եկաք իշխանության, ժողովրդին խաբելով հանձնեցիք Արցախը, ժողովրդին խաբելով Արցախն ազատագրողներին բանտարկեցիք, բարի համբավը սևացնելու փորձեր արեցիք, ոմանք զրկվեցին ազատությունից, ոմանք կյանքից:

Հինգ հազար Հայորդիներից խլեցիք ամենաթանկը կյանքը, տանելով նրանց դեպի մահվան դուռ:

Հարյուր քսան հազարից խլեցիք իրենց տունը, բոլորիցս խլեցիք հայրենիքի մի զգալի հատված:

Ճանաչեցիք Արցախը թշնամի պետության կազմում, այնպիսի խաղաղություն հաստատեցիք, որ 3000 տարվա ընթացքում առաջին անգամ Արցախում Հայ չմնաց:

Դու ու քո նմանները բացահայտված եք, Հայաստանը խաչմերուկ է ձեր համար և դուք ու ձեր իշխանությունը «աշխարհաքաղաքական պռոխոդնոյ դվոր»։

Հասարակությունը ճանաչում է ձեզ, ճանաչում է որպես դավաճանների, հայրենավաճառների, դավադիրների, այլահպատակների, թրքասերների, հողատուների, կապիտուլյանտների ճանաչում է որպես ազգի ամոթ։

Մենք քո նմաններին բարև չենք տվել, չենք տալիս և չենք տալու,մենք դավաճաններին բարև չենք տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս